Լրահոս

19.10.2016 19:21


Փախցրած ավտոմեքենան հայտնաբերվել է թալանված վիճակում

Փախցրած ավտոմեքենան հայտնաբերվել է թալանված վիճակում

Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Կ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին:
Ոստիկանությունից հայտնում են, որ Մալաթիայի և Աշտարակի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 18-ին, նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Երևանից Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղ տանող ճանապարհի 12-րդ կմ-ին՝ թալանված վիճակում:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը