Աշխարհ

19.10.2016 12:30


Գերմանիայում նեոնացիստը կրակ է բացել 4 ոստիկանի վրա

Գերմանիայում նեոնացիստը կրակ է բացել 4 ոստիկանի վրա

Գերմանիայում 49–ամյա տղամարդը կրակ է բացել 4 ոստիկանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «The Independent»–ը։

Ինչպես հաղորդել են Գերմանիայի ՆԳՆ–ից, հրձագությունն սկսվել է այն պահին, երբ իրավապահները մտել են տղամարդու՝ Բավարիայի Գեորգենսմյունդում գտնվող տուն։ Տուժածների դրության մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։

Ներկայումս հանցագործը ձերբակալված է. կասկածներ կան, որ նա կապված է նեոնացիստական շարժման հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը