Լրահոս

19.10.2016 14:55


Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչի ֆուտբոլային «հետագիծը»

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչի ֆուտբոլային «հետագիծը»

Լեգենդար ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային նորանշանակ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971 թ. դեկտեմբերի 17-ին, Գյումրի (Լենինական) քաղաքում:

Հայկական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Արթուր Պետրոսյանը, խաղային կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ» հեղինակավոր ակումբում: 1989-1998 թվականներին Արթուր Պետրոսյանը հանդես է եկել հենց Գյումրիի «Շիրակում»:

1998-1999 թվականներին Արթուր Պետրոսյանը շարունակել է ֆուտբոլային կարիերան Իսրայելական «Մաքքաբի»-ում:

1999-2000 թվականներին Արթուր Պետրոսյանը կրկին վերադարձել է հարազատ «Շիրակ»:

1999-ին հայ ճանաչված կիսապաշտպանը հանդես է եկել նաև Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ»-ի կազմում:

2000 թվականին Արթուր Պետոսյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, շարունակել է ֆուտբոլային առաջընթացը Շվեյցարիայում:

2000-2003 թվականներին Արթուր Պետոսյանը հանդես է եկել Շվեյցարական «Յանգ Բոյզ»-ում, 2003-2006 թվականներին՝ «Ցյուրիխ»-ում:

Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 1992 թվականին:

1992-2005թթ. - Հայաստանի ազգային հավաքականի կազմում Արթուր Պետրոսյանն անցկացրել է 70 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ:

Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների երկրորդ լավագույն ռմբարկուն է:

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը` Հայաստանի քառակի չեմպիոն է (1992, 1994, 1995, 1999),

Հայաստանի երկակի սուպերգավաթակիր (1996, 1999), Շվեյցարիայի գավաթակիր (2005), Շվեյցարիայի չեմպիոն (2005-2006):

Արթուր Պետրոսյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1996, 2000 թվականներին, Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1997 թվականին։

Արթուր Պետրոսյանը սկսել է մարզչական գործունեությունը 2006 թվականին՝ գլխավորելով «Ցյուրիխի» Մ-14, 15, 16, 18 թիմերը:

2011 թվականին «Ցյուրիխի» Մ-18 թիմի հետ Արթուր Պետրոսյանը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն:

2014-2015 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը:

2016 թ. ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր:

ՀՖՖ

Այս խորագրի վերջին նյութերը