Լրահոս

03.12.2010 13:13


Ավտոպատահարներ

Դեկտեմբերի 2-ին ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 11 շենքի դիմաց դեռևս չպարզված հանգամանքներում «Հայինկասացիային» պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի 212ՏԼ01 պ/հ ավտոմեքենան բախվել է «Միթսուբիշի Պաջեռո»  մակնիշի 20ՏԼ440 պետհամարանիշով  ավտոմեքենային և շրջվել:

Հատուկ փրկարար ջոկատի հրշեջ-փրկարարների կողմից ավտոմեքենաներից դուրս են բերել երեք քաղաքացի: 

Զոհեր և տուժածներ չկան:

***

Նույն օրը ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրով ընթացող բերնատար ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել' 19.28-ին:

 Ամբողջությամբ այրվել է Ա. Ստեփանյանին պատկանող «ԳԱԶ-66» մակնիշի 57ԼԼ495 պետհամարանիշով  բերնա­տար ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը