Աշխարհ

19.10.2016 17:46


Մոուրինյու. «Ժամանակն է, որ Մխիթարյանը վերադառնա իր խաղամակարդակին»

Մոուրինյու. «Ժամանակն է, որ Մխիթարյանը վերադառնա իր խաղամակարդակին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի խաղարկության 3-րդ տուրի՝ «Ֆեներբախչեի» հետ խաղից առաջ անդրադարձել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մխիթարյանը վնասվածք ուներ, որը հիմա չունի, և մարզվում է առանց սահմանափակումների: Ես չեմ կարող հաստատել, որ նա վաղը կխաղա, բայց նա պատրաստ է: Արդեն ժամանակն է, որ Մխիթարյանը վերադառնա այն խաղամակարդակին, որին մենք սպասում ենք»,-ասել է Մոուրինյուն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը