Լրահոս

20.10.2016 12:45


Անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով մեքենայում

Անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով մեքենայում

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ «shamshyan.com»–ի փոխանցմամբ՝ ժամը 10։50-ի սահմաններում Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել BMW X6 մակնիշի Օ292 AB 750 RUS համարանիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիներն իրենք են փորձել մարել կրակը, սակայն հրշեջների միջամտության արդյունքում հնարավոր է եղել մարել կրակը։ Ամբողջությամբ այրվել է մեքենայի առջևի հատվածը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 29-ամյա Արման Աղաջանյանին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը