Լրահոս

20.10.2016 14:35


Բացահայտվել է Գավառում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքը

Բացահայտվել է Գավառում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքը

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբպայմանավորված և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությանհատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել է կատարված ծանրհանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալներգրավվել է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Էմիլ Կարապետյանը:

Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Է. Կարապետյանը բարեկամուհու հետ Գավառ քաղաքի Ազատության փողոցումտեղակայված մթերային խանութ մուտք գործելիս, առանց որևէ առիթի, անհիմն, իր անձի առավելությունը խանութի մուտքի մոտ վճարային տերմինալից գումար փոխանցող Գրիշա Զոլյանի նկատմամբ ընդգծելու մոլուցքով տարված՝ հարվածել է վերջինիս և պահանջել մի կողմ գնալ ու ճանապարհ տալ: Դեպքի վայրում գտնված Սերյոժա Ղարաբաղցյանի դիտողությունից վրդովված` Է. Կարապետյանը վիճաբանել է վերջինիս ու Գ. Զոլյանի հետ և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ՝ հանել է իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող ծալովի դանակը, հրել ու քաշքշել է Ս. Ղարաբաղցյանին, ինչը նկատել է վերջինիս եղբայրը՝ Էդմոնդ Ղարաբաղցյանը, ով եղբորը դանակով հարվածելու փորձ կատարելու համար բռունցքով հարվածել է Է. Կարապետյանին և հորդորել է հանգիստ պահել իրեն, սակայն վերջինս տևական ժամանակ խախտել է հասարակական կարգը:

Չնայած գոռգոռոցի և հայհոյանքի ձայներից հավաքված անձինք Գ. Զոլյանի հետ փորձել են խափանել Է. Կարապետյանի կողմից հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունները, սակայն վերջինս չի ենթարկվել, դիմադրություն ցույց տալով՝ շարունակել իր խուլիգանական գործողություններն ու դիտավորությամբ դանակով հարվածել է Գ. Զոլյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ տեսնելով՝ Ս. Ղարաբաղցյանը դիմել է փախուստի, սակայն Է. Կարապետյանը հետապնդել և դանակով դիտավորությամբ հարվածել է նաև նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև Է. Կարապետյանը մի խումբ անձանց հետ շարունակել է խուլիգանական գործողությունները և բռնություն է գործադրել դեպքի վայրում գտնված Գարսևան Ղարաբաղցյանի նկատմամբ. նախ՝ դանակի բռնակի մասով հարվածել է Գ. Ղարաբաղցյանի գլխին, այնուհետև գոտկատեղից հանել է որպես զենք օգտագործվող «Մակարով» տեսակի ատրճանակը, դրա բռնակի մասով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Է. Կարապետյանը չի ենթարկվել նաև դեպքի վայրում գտնված այլ անձանց՝ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունները խափանելու պահանջներին, դիմադրություն է ցույց տվել նրանց և շարունակել է իր խուլիգանական գործողությունները:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Էմիլ Կարապետյանին մեղադրանք էառաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած Էմիլ Կարապետյանի վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էդատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարանուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը