Լրահոս

21.10.2016 08:28


Սիսիան-Երևան ավտոճանապարհին «Ford Transit»-ը բախվել է պատին․ վարորդը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին «Ford Transit»-ը բախվել է պատին․ վարորդը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Հոկտեմբերի 20-ին, ժամը 17.26-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսրայելյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում «Ford Transit» մակնիշի 11 os 485 պետհամարանիշով (վարորդ՝ 1950 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ոստիկանների հետ համատեղ դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը