Աշխարհ

21.10.2016 08:34


«Մանչեսթեր Յունայթեդը» պարտության է մատնել «Ֆեներբախչեին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտության է մատնել «Ֆեներբախչեին» (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի A խմբի շրջանակներում հանդիպել են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ֆեներբախչեն»։

Սեփական հարկի տակ «Մանչեսթեր Յունայթեդը» 4:1 հաշվով պարտության է մատնել թուրքական թիմին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայել էր հայտացուցակից: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դա հետևյալ կերպ է բացատրել․

«Միկին երկար ժամանակ չի խաղացել: Այս կազմը լավ է խաղում: Մի բան է վնասվածք չունենալը, մեկ այլ բան՝ պաշտոնական հանդիպմանը պատրաստ լինելը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը