Աշխարհ

21.10.2016 16:30


Տրանսիլվանիայում հայտնաբերված առարկան վկայում է, որ այլմոլորակայիններն այցելել են երկիր մոլորակ

Տրանսիլվանիայում հայտնաբերված առարկան վկայում է, որ այլմոլորակայիններն այցելել են երկիր մոլորակ

Տրանսիլվանիայում Մարոշ գետի ափերին պեղումների ժամանակ հնէաբանների կողմից հայտնաբերված առարկան գիտնականների մոտ շփոթություն է առաջացրել և առիթ դարձել ենթադրելու, որ հնագույն ժամանակներում Ռումինիա են այցելել այլմոլորակայինները։ Այս մասին հայտնում է «The Mirror»–ը։

Այդ մետաղական իրը հայտնաբերվել էր դեռևս 1973թ., սակայն այդ ժամանակ այն մանրամասն ուսումնասիրության չէին ենթարկել։ Առաջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն 12 մետաղից բաղկացած խառնուրդ է և 90 տոկոսով կազմված է ալյումինից։ Առարկայի տարիքը մոտավորապես կազմում է 250.000 տարի։

Ճիշտ է, այնուհետև պարզվել է, որ հանելուկային առարկան կարող է լինել ընդամենը 400 տարեկան, սակայն դա չի կարող տարհամոզել ուֆոլոգներին։ Բանն այն է, որ մարդկությունը սովորել է նման խառնուրդներ պատրաստել 200 տարի առաջ, այդ պատճառով էլ այդ առարկան, միևնույն է, կարող է այլմոլորակային ծագում ունենալ։

Ներկայումս գիտնականների և ուֆոլոգների միջև ընթանում են բուռն բանավեճեր այդ առարկայի ծագման վերաբերյալ։ Այս ընթացքում այն հայտնվել է Կլուժ–Նապոկա քաղաքի պատմական թանգարանի ցուցահանդեսում։ Ցուցանմուշի նկարագրության մեջ ասվում է, որ վերջինիս ծագումն անհայտ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը