Լրահոս

22.10.2016 07:04


Հրդեհ Ակնաղբյուր գյուղում

Հրդեհ Ակնաղբյուր գյուղում

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.13-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ակնաղբյուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղու Հ. Հ.-ին պատկանող թիվ 2 տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.42-ին, մարվել՝ 20.07-ին:

Մասամբ այրվել է տան տանիքի փայտյա կառուցատարը (մոտ 1 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը