Լրահոս

23.10.2016 10:16


Երևանում՝ կանգառում, օգնության են հասել 4-ամյա երեխային

Երևանում՝ կանգառում, օգնության են հասել 4-ամյա երեխային

Երեկ՝ հոկտեմբերի 22–ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տրանսպորտային միջոցների համար կառուցված կանգառում երեխայի մատը արգելափակվել է նստարանի անցքի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները օգնել են 4-ամյա Տիգրան Միքայելյանին՝ մատը դուրս բերել անցքից: Բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ երեխան չի ստացել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը