Լրահոս

22.12.2009 14:09


«Ժառանգությունն» արել է այն, ինչ հնարավոր է

«Ժառանգությունն» արել է այն, ինչ հնարավոր է

-Կանխելով ձեր հնարավոր հարցը, թե արդյոք մենք գո՞հ ենք մեր գործունեությունից, պետք է ուղղակի ասեմ, որ չենք կարող գոհ լինել, որովհետև չեմ կարծում, թե 2009թ. մեր ստացած արդյունքները համարժեք են մեր այն ջանքերին, տառապանքին, որոնք մենք կատարել ենք,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2009թ.՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Այդուամենայնիվ, Ս. Սաֆարյանն ասել է, թե փորձել են անել այն, ինչ հնարավոր է եղել։ Նույն  խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ նշել է, թե շատ ջանքեր են գործադրել, բայց արդյունքը գոհացուցիչ  չէ։

-Նորից հիշեցնեմ նախագահի ելույթից հետևյալ միտքը, որ պետք է լսել դիմացինին, եթե ավելի խելացի բան է ասում, կիրառել։ Միանշանակ կարելի է գնահատական տալ, որ սա չի կիրառվում, ընդամենը խոսք է։ Մեր ներկայացրած օրենքի նախագծերի հետ կարծեք թե նախագահն էլ էր համաձայն, բայց խորհրդարանում ունեցավ ճիշտ հակառակ ճակատագիրը,-ասել է Ա. Բախշյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը