Աշխարհ

31.10.2016 09:50


Զախարովայի գեղեցկությունը համեմատել են Կալաշնիկովի հետ (տեսանյութ)

Զախարովայի գեղեցկությունը համեմատել են Կալաշնիկովի հետ (տեսանյութ)

ՌԴ Սոլնեչնոգորսկում նախօրեին կայացել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի և լեհական «Կուրսկ» ռազմահայրենասիրական ընկերության ղեկավար Եժի Տիցի հանդիպումը։ Պաշտոնական հայտարարությունների միջև ընդմիջումների ժամանակ լեհը Զախարովային հաճոյախոսություն է արել։

«Ես նաև մի քանի բառ կուզենայի ասել Մարիա Զախարովայի մասին։ Երեք կետով։ Առաջինը և երկրորդը՝ դուք անհավանական գեղեցիկ եք։ Իսկ երրորդն այն է, որ երբ մեզ դուր է գալիս աղջիկը, մենք՝ հասարակ զինվորներս, սովորաբար ասում ենք՝ ձեզանից գեղեցիկ միայն Կալաշնիկով ինքնաձիգն է»,–շփոթված ասել է նա։

Զախարովան նաև օղի է խմել լեհ ակտիվիստների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը