Լրահոս

23.12.2009 10:53


Սերգեյ Մարկեդոնով. «ԱՊՀ–ն բավական հակասական կազմակերպություն է»

Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար,  քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը պատասխանելով այն հարցին, թե երկու տասնամյակ գոյություն ունեցող ԱՊՀ-ն որքանո՞վ կենսունակ կազմակերպություն է,  ասել է, թե իր տեսանկյունից ԱՊՀ-ն բավական հակասական է։

-Մի կողմից նրանից սպասում են ինչ-որ ձեռքբերումներ ամբողջացման առումով, մյուս կողմից ԱՊՀ-ն արդեն վաղուց անվանում են «կարոտաբաղձության ակումբ»։ Ավելի վաղ ԱՊՀ-ն՝ որպես կազմակերպություն, կոչված էր զբաղվելու ԽՍՀՄ կոչվող մի ամբողջական պետությունում գտնվող հանրապետությունների «քաղաքակիրթ ապահարզանով»։ Հասկանալի է, որ «ապահարզանը» չի ակնկալում մասերի ամբողջացում, այլ քաղաքակիրթ «ապահարզանի» ձևը հարկավոր է նրա համար, որպեսզի գործընթացում ծեծկռտուքներ չլինեն։ Ահա հենց այդպես հակասական է ԱՊՀ-ի բնույթն իր ստեղծման օրից, և այն չի փոփոխվել գոյության այս 18 տարիների ընթացքում,-ասել է նա։

Ըստ «Day.Az»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը