Լրահոս

23.12.2009 11:10


Պուտինը հանձնարարել է ստեղծել Վրաստանում պայթեցված հուշարձանի կրկնօրինակը և տեղադրել Ռուսաստանում

Ռուսաստանի վարչապետ  Վլադիմիր Պուտինը վրացական սփյուռքին կոչ է արել աջակցել Հայրենական մեծ պատերազմում զոհված վրացի զինվորականներին նվիրված հուշարձանը Ռուսաստանում վերատեղադրելու գաղափարին։
Ռուսաստանի կառավարության նիստի ընթացքում վարչապետն առաջարկել է պատրաստել Քութաիսում Սահակաշվիլու հրամանով քանդված հուշարձանի կրկնօրինակը և տեղադրել Մոսկվայում։

Վարչապետը կարգադրել է հուշարձանի համար հարմարավետ տեղ գտնել, հնարավոր է՝ այն վերատեղադրվի «Պոկլոննայա գորա» կոչվող վայրում։

Ռուսաստանում վրացիների միության նախագահն այդ նախաձեռնության համար արդեն ողջունել է Ռուսաստանի վարչապետին։

 

Այս խորագրի վերջին նյութերը