Լրահոս

01.11.2010 15:34


«7օր Բլոգ»-ը ամենահարուստ Twitter-ցիների ցանկում է

Հենց նոր տեղեկացա, որ PCNEWS բլոգը տեղադրել է մի նյութ, որտեղ նշում է ամենահարուստ հայ Twitter-ցիներին: «7օր Բլոգ»-ի Twitter էջը նույնպես նշվել է այդ ցանկում։

Ըստ «PCNEWS» բլոգի «7օր Բլոգ»-ի կարողությունը գնահատվում է 133 դոլար։

1-3-րդ հորիզոնականներում գտնվում են «Հետք» օն-լայն պարբերականը (650 դոլար), բլոգեր «Unzipped»-ի էջը (370 դոլար), իսկ երրորդ հորիզոնականում գտնվում է «Hayland.am» սոցիալական ցանցի էջը (289 դոլար)։ Ամբողջական ցանկը՝ այստեղ։

Սակայն ես ցանկացա ստուգել, թե «PCNEWS»-ի նշված տվյալները որքանով են  ճշգրիտ։ Պարզվեց, որ իրական արժեքները հետևյալն են՝

1. «Հետք» օն-լայն պարբերականը - 744$

2. Unzippedblog - 568$

3.  «7օր Բլոգ» - 531$

4. Ditord - 507$

5. Ankakh_weekly - 360$

6. Blansharm - 337$

7. Hayland.am - 291$

8. armstudent - 209$

9. Armenianwomen - 206$

10. Kornelij - 198$

11. PcNews_am - 181$ (միակ ճիշտ տեղեկությունը)

12. scseua - 173$

13. __Dorian__ - 146$

Յուրաքանչյուր «Twitter» էջ ունի իր գինը կախված նրանից, թե քանի հետևորդ (follower) ունի, քանի հոգի է վերջինիցս օգտվել, վերաթվիթել և ա յլն։

Նանե Բեգլարյան

«7 օր» բլոգ

Այս խորագրի վերջին նյութերը