Լրահոս

23.12.2009 12:51


Երվանդ Զախարյանը` Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ youtube-ում հայտնված նյութի մասին

Երվանդ Զախարյանը` Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ youtube-ում հայտնված նյութի մասին

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը, պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ո՞ւմ էր ձեռնտու «YouTube» կայքում այն հոլովակի տեղադրումը, որտեղ Հրանտ Թոխատյանը հայհոյում է իրեն, և արդյոք բավարարվա՞ծ է այդ դեպքից հետո Թոխատյանի խնդրած ներողությունից, ասել է.

-Այդ հարցին թույլ տվեք չպատասխանել։ Ավելի լավ է հարցրեք Թոխատյանին։

Երևանի նախկին քաղաքապետը չի ցանկացել պատասխանել նաև այն հարցին, թե  որքանո՞վ են համապատասխանում իրականությանը մամուլում շրջանառվող այն լուրերը, որ տվյալ կայքում վերոնշյալ հոլովակի տեղադրման հեղինակը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի այլևս նախկին խոսնակ Արամ Հարությունյանն է։

Իսկ պատահականությո՞ւն է, որ այդ դեպքերից անմիջապես հետո Երվանդ Զախարյանի կադրը համարվող Անժելա Մարտիրոսյանը վերանշանակվել է Երևանի քաղաքապետարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ։ Այս հարցին էլ Ե. Զախարյանը հետևյալ կերպ է պատասխանել.

-Դա էլ պետք է ուղղեք Անժելա Մարտիրոսյանին և Գագիկ Բեգլարյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը