Լրահոս

01.11.2010 16:02


Ստեփան Գրիգորյանը 1 տարի առաջ և այսօր

Ստեփան Գրիգորյանը 1 տարի առաջ և այսօր

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը,  անդրադառնալով թրքական  «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչին և փոխնախագահ Բայբարս Օրսեքին հայ-թրքական սահմանը հատելու համար Հայաստանի ԱԱԾ հրավիրելու փաստին՝ ասել է, թե Հայաստանն իրեն շատ ճիշտ է դրսևորել, բայց և այնպես, ինքն անձամբ ճանաչում է այդ կուսակցության ղեկավարներին, և իր կարծիքով՝ նրանք հետաքրքիր մտքեր ունեն:

-Վերջին ժամանակներս նրանք հանդես եկան սահմանը բացելու նոր նախաձեռնությամբ: Նրանք գտնում են, որ  անհրաժեշտ է բացել սահմանը, և այդ հարցը պչետք է կապել այլ հարցերի հետ: Նրանք մոտ քսան օր առաջ ակտիվ գործունեություն սկսեցին ծավալել Թուրքիայում։ Նրանք բավականին հետաքրքիր մոտցումներ ունեն, որոնց  ծանոթացավ նաև մեր հասարակությունը: Իրենք կամավոր, իրենց ցանկությամբ եկան, ոչ ոք նրանց չէր հրավիրել: Այդ այցելությունից  Հայաստանը նույնիսկ շահեց, մեր իմիջին դրական ազդեց, այսինքն' Հայաստանը ազատ երկիր է, որտեղ նույնիսկ թրքական կուսակցության ներկայացուցիչներն են կարողանում իրենց մտքերն ասել: Այդ կուսակցության փոխնախագահը նույնիսկ կարծիք ունի, որ ԼՂ-ն պետք է դառնա բանակցային կողմ: Այդ փորձագետը գտնում է նաև, որ հայ-թրքական հարաբերությունները պետք է տարանջատել հայ-ադրբեջանականից: Կներեք, որ ասում եմ, բայց նույնիսկ Հայաստանում որոշ քաղաքական վերլուծաբաններ, և դուք գիտեք նրանց անունները, չեն գիտակցում դա և հակառակ կերպ են մտածում,-հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ նույն Ստեփան Գրիգորյանը 2009թ. դեկտեմբերի 16-ին «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ խոսելով հայ-թրքական  հարաբերություններից և ղարաբաղյան հակամարտության կարագավորումից, հայտարարել էր, թե բնականաբար Ղարաբաղի հարցով Հայաստանը լուրջ զիջումների գնալ չի կարող և չպետք է գնա, սակայն կան զիջումներ, որոնք կարելի է քննարկել Թուրքիայի հետ, մասնավորապես՝ մեծացնել Թուրքիայի դերը Մինսկի խմբում, Ադրբեջանի հետ նախնական (շրջանակային) պայմանագիր ստորագրել և այլն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը