Աշխարհ

03.11.2016 15:55


Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Ֆեներբահչեին»

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Ֆեներբահչեին»

Այսօր Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում Ստամբուլում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի թուրքական «Ֆեներբահչեի» հետ։

Ժոզե Մոուրինյուի սաների նախկին հանդիպումը թուրքական ակումբի հետ ավարտվել էր մանկունիանցիների խոշոր՝ 4։1 հաշվով հաղթանակով։

Ներկայումս ՄՅ–ն «Ֆեներբահչեի» հետ 6 միավորով գլխավորում է A խումբը, և թուրքական ակումբին հաղթելը գործնականում կերաշխավորի անգլիացիների մուտքը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ։

Հիշեցնենք՝ ՄՅ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ հայտավորվել է այդ հանդիպմանը մասնակցելու համար։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 22:00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը