Լրահոս

03.11.2016 23:33


Վիտալի Բալասանյանը` Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Վիտալի Բալասանյանը` Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի կայքից:

Նույն օրը Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ՝ ազատվելով խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Նշենք, որ նոյեմբերի 3-ի առավոտյան Բակո Սահակյանն Արցախի անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։

Այս խորագրի վերջին նյութերը