Աշխարհ

12.11.2016 20:58


Նիկիտա Ջիգուրդան՝ իր արտաքսման մասին. «Ես ուկրաինացի եմ, բայց փաստաթղթերիս հետ ամեն ինչ կարգին է»

Նիկիտա Ջիգուրդան՝ իր արտաքսման մասին. «Ես ուկրաինացի եմ, բայց փաստաթղթերիս հետ ամեն ինչ կարգին է»

Սկանդալային հայտնի դերասան Նիկիտա Ջիգուրդան հայտարարել է, որ գտնվում է Ռուսաստանի տարածքում օրինական հիմքերով, և իր փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է։

«Ես երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չեմ ունեցել։ Ես Ուկրաինայի քաղաքացի եմ։ Փաստաթղթերի վերաբերյալ էլ Ժորինը ստում է. ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։ Ես գրանցված եմ ընկերներիս մոտ, և փաստաթղթերն էլ կան»,– հայտնել է դերասանը РИА «Новости»–ին։

Նրա խոսքով՝ ավելի վաղ խնդրել է, որպեսզի իրեն Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրեն։

«Մեզ մոտ քաղաքացիությունը «սիգալներին» (նկատի է ունեցել Սթիվեն Սիգալին) են տալիս, իսկ ինձ երկքաղաքացիության հարցում մերժել են»,–պարզաբանել է Ջիգուրդան։

Ազգությամբ ուկրաինացի Ջիգուրդայի՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու օրինականությունը ստուգելու խնդրանքով ոստիկանություն է դիմել փաստաբան Սերգեյ Ժորինը, ով ներկայացնում է գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Մարինա Անիսինայի շահերը Ջիգուրդայի հետ ամուսնալուծության գործի շրջանակում։ Փաստաբանի պնդմամբ՝ դերասանը չի անցել հաշվառումը և խախտել է միգրացիոն օրենսդրությունը։ Եթե վարչական խախտումը հաստատվի, ապա դերասանին սպասվում է տուգանք կամ էլ արտաքսում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը