Քաղաքական

15.11.2016 14:40


Երվանդ Բոզոյան. «Չի բացառվում, որ Կարեն Կարապետյանն ապագայում փորձի ինքնուրույն ֆիգուր դառնալ»

Երվանդ Բոզոյան. «Չի բացառվում, որ Կարեն Կարապետյանն ապագայում փորձի ինքնուրույն ֆիգուր դառնալ»

–Վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին քայլերը բավականին դրական սպասումներ են առաջացրել հանրության մոտ, սակայն բոլորն էլ հասկանում են, որ այդ դրական սպասումը տնտեսության մեջ կարող է լուրջ կապիտալիզացիայի հանգեցնել, եթե լինի քաղաքական համապատասխան համակարգ։ Քանի որ այդպիսի համակարգ գոյություն չունի, դժվար է ասել, թե այդ դրական սպասումներն ուր կգնան,–այս մասին նոյեմբերի 15–ին հրավիրված ասուլիսում նշել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ պատասխանելով «7օր»–ի հարցին՝ արդյոք Կարեն Կարապետյանը կկարողանա՞ դառնալ ինքնուրույն քաղաքական գործիչ, թե՞ կսպասարկի Սերժ Սարգսյանի շահերը։

Քաղաքագետը չի բացառել, որ նախընտրական այս մթնոլորտում նույն Հանրապետական կուսակցությունը կկարողանա այդ ամենն օգտագործել իր օգտին։

–Չի բացառվում նաև, որ նույն Կարեն Կարապետյանն ապագայում փորձի ինքնուրույն ֆիգուր դառնալ, ինքնուրույն խաղ խաղալ,–նկատել է Երվանդ Բոզոյանը՝ հավելելով, որ այդ հարցերի պատասխաններն ի հայտ կգան որոշ ժամանակ անց՝ առնվազն նոյեմբերի վերջին, երբ Հանրապետական կուսակցության համագումարից հետո արդեն կպարզվի, թե ինչ կոնֆիգուրացիա է լինելու ապագա իշխանության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը