Լրահոս

24.12.2009 16:34


ԱԺ նախագահ. «Միշտ հարգել եմ խաղի կանոնները»

ԱԺ նախագահ. «Միշտ հարգել եմ խաղի կանոնները»

Հարցին, թե մինչ ՀՀԿ համագումարը  մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ Հ. Աբրահամյանը ներիշխանական հեղաշրջումներ է իրականացնելու, ԱԺ նախագահը պատասխանել է.

-Ես թիմի անդամ եմ, և միշտ հարգել եմ խաղի կանոնները. ոչ մի անգամ աչքի չեմ ընկել այն կողմով, որ կարող եմ թիմին դավաճանել։ Աչքի եմ ընկել հակառակ կողմով, որ նվիրված եմ, մինչև վերջ պայքարող եմ։ Դա ակնհայտ երևացել է 2007թ., երբ նախագահական ընտրություններում ղեկավարել եմ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը։

Ինչ վերաբերում է ՀՀԿ և ԲՀԿ տարաձայնությունների մասին խոսակցություններին, ապա խորհրդարանի ղեկավարն ասել է, թե ՀՀԿ-ի  և ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունները շատ ջերմ են։

-Ոչ մի տարաձայնություն չեմ նկատել։ Մի՛ մոռացեք, որ ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն կոալիցիայի անդամներ են, և մենք բոլոր խնդիրները քննարկում ենք այդ համատեքստում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը