Լրահոս

24.12.2009 16:35


Կառավարությունն ակնկալում է աստիճանական անցում ապահովել դեպի հարկման ընդհանուր համակարգ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե, «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաեւ «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասինե» եւ «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքների նախագծերին։ Սույն ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է հարկման այլընտրանքային համակարգերից աստիճանական անցում ապահովել դեպի հարկման ընդհանուր համակարգ։

ՀՀ կառավարության հավանությունն է ստացել «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրինագիծը։ Դրանով գործադիրն ակնկալում է ՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափորոշիչների հստակեցումն ու միասնականացումը, ոլորտին առնչվող վիճակագրության վարման պարզեցումն ու կատարելագործումը։

Այս խորագրի վերջին նյութերը