Լրահոս

24.12.2009 17:17


Դ. Շահնազարյանը Ն. Փաշինյանի նկատմամբ անձնական քինախնդրության էլեմենտն է տեսնում

Դ. Շահնազարյանը Ն. Փաշինյանի նկատմամբ անձնական քինախնդրության էլեմենտն է տեսնում

«Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իշխանությունները գործի կդնեն կեղծիքների, շանտաժի, բռնությունների իրենց ողջ զինանոցն ընդդեմ թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի։

Իսկ տևական ժամանակ նրան անազատության մեջ պահելու հարցում Դ. Շահնազարյանը քաղաքական, իրավական որևէ տրամաբանություն չի տեսնում։

-Գուցե ես սխալվեմ, բայց ես նույնիսկ անձնական մեծ քինախնդրության, մանրախնդրության, չարության էլեմենտն եմ տեսնում։ Այլ բացատրություն չունեմ, որովհետև իշխանությունների պահվածքը որևէ քաղաքական տրամաբանության չի ենթարկվում։ Բավարար բացատրություններ կարող են լինել միայն քրեական կամ քրեածին մտածելակերպի սահմաններում,- հայտարարել է Դ. Շահնազարյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը