Լրահոս

03.12.2010 15:05


«WikiLeaks»-ը փոխել է իր դոմենը

«WikiLeaks» կայքը իր դոմենային անունը փոխարինել է wikileaks.ch-ով։ Այս մասին հաղորդվում է թվիթերի «WikiLeaks»-ի պաշտոնական բլոգում։

Դրանից բացի, կայքը դեռ հասանելի է IP-հասցեով՝ http://213.251.145.96/ ։

Դեկտեմբերի 3-ի առավոտվանից «WikiLeaks»-ը wikileaks.org հասցեով այլևս չի բացվում։ Թվիթերի «Wikileaks»-ի պաշտոնական բլոգում հաղորդվել է նաև, թե կայքը «սպանվել է ամերիկյան EveryDNS.net DNS-ծառայության կողմից»։

«EveryDNS»-ի համաձայն՝ wikileaks.org-ի սպասարկումը դադարեցվել է՝ համաձայն «EveryDNS»-ի աշխատանքային կանոնադրության։ Առիթ են հանդիսացել «WikiLeaks»-ի ծառայության վրա բազմաթիվ DDOS-հարձակումները, որոնք, ըստ DNS-ծառայության տնօրինության հայտարարության, սպառնում են նրա կայուն աշխատանքին և հետևաբար վտանգի տակ են դնում գործունեությունը ավելի քան 500 հազ. այլ կայքերի, որոնք «EveryDNS»-ի հաճախորդներն են։

Այս խորագրի վերջին նյութերը