Լրահոս

24.12.2009 18:58


Արմեն Մարտիրոսյան. «Որոշ վայ ընդդիմադիր և իշխանական լրատվամիջոցներ աշխատում են հենց «Ժառանգության» դեմ»

Արմեն Մարտիրոսյան. «Որոշ վայ ընդդիմադիր և իշխանական լրատվամիջոցներ աշխատում են հենց «Ժառանգության» դեմ»

-«Ժառանգություն» կուսակցությունն այս տարի բավական ծանր ժամանակաշրջան ապրեց,- «Հայացք» ակումբում նշել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մասնավորապես մատնանշելով Երևանի ավագանու ընտրությունները և կուսակցությունից վարչության 3 անդամների հեռացումը.

-Որոշ վայ ընդդիմադիր և իշխանական լրատվամիջոցներ աշխատում են հենց «Ժառանգության» դեմ։ Դրա վառ օրինակներից մեկը կապված էր հեռացումների հետ. այդ օրերին մի վայնասուն էր, որ «Ժառանգություն»-ից միակ ընդդիմադիրներին հեռացրեցին և այլն, իսկ այսօր այդ նույն լրատվամիջոցն այդ հեռացվածներից մեկի մասին գրում է, որ նա իշխանական պրոյեկտ է։

Ա. Մարտիրոսյանը նաև հավելել է, որ իրենց ընդդիմադիր համարող լրատվամիջոցներն առաջին անգամ սկսեցին հարձակվել «Ժառանգության» վրա Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, և դա շարունակվում է նաև այսօր։

-Հերյուրանքներ «Ժառանգության» նկատմամբ անընդհատ լինում էին։ Ընդ որում, եթե իշխանական դաշտի հերյուրանքները կարծես թե արդեն սովորական էին դարձել, ապա այս դեպքում միացան նաև իրենց ընդդիմադիր համարող որոշ լրատվամիջոցներ,- հայտարարել է Ա. Մարտիրոսյանը՝ նշելով, որ եթե այսպես շարունակվի, ապա այդ լրատվամիջոցները չեն տարբերվի իշխանական ԶԼՄ-ից և իշխանական համակարգում գոյություն ունեցող մոտեցումներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը