Լրահոս

25.12.2009 11:17


Արմեն Հարությունյան. «Մենք ազատ, անկախ դատարան դեռ չունենք»

Արմեն Հարությունյան. «Մենք ազատ, անկախ դատարան դեռ չունենք»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացնելով «Արդար դատավարության իրավունքի ապահովումը Հայաստանի Հանրապետությունում» արտահերթ հրապարակային զեկույցն ասել է, թե մենք ազատ, անկախ դատարան դեռ չունենք: Նրա խոսքերով՝ ուսումնասիրելով մի շարք գործեր իրենք եկել են շատ տխուր եզրակացության:

-Եզրակացրել ենք , որ ՀՀ իրավակիրառական պրակտիկայում արդար իրավունքի իրավախախտումները հաճախ պայմանավորված են նրանով, որ ՀՀ-ում դատարանները լիովին ձերբազատված չեն քրեկան հետապնդման մարմնին հարելու քրեադատավարական  օրենսդրությամբ նախատեսված իրենց կարգավիճակից և շարունակում են իրենց վրա կրել դատախազական համակարգի ազդեցությունը: Նենգափոխվում է դատարանի' իբրև արդարությունը մարմանավորողի դերն ու նշանակությունը, հանգեցնելով դատարանների և ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության կորստին,-ասել է Արմեն Հարությունյանը:

Նա նշել է, որ  խախտումները վերացնելու նպատակով անհարաժեշտ է  արմատական փոփոխության ենթարկել ՀՀ դատական իշխանությունը կրողների իրավամտածողությունը, որպեսզի նորովի իմաստավորվի արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ միջազգային չափանիշների և ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված իրավանորմերի լիրաժեք իրացումը իրավակիրառական պրակտիկայում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը