Աշխարհ

01.12.2016 12:45


Մոուրինյու. «Մենք գիտենք՝ ինչի համար ենք գնել Մխիթարյանին»

Մոուրինյու. «Մենք գիտենք՝ ինչի համար ենք գնել Մխիթարյանին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է լիգայի գավաթում «Վեսթ Հեմի» դեմ հանդիպմանը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը։ Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը:

«Անչափ հպարտ եմ, որովհետև այսօր մեզ դիմակայում էր Պրեմիեր լիգայի թիմը՝ Անգլիայի առաջնության որակներով և ցուցանիշներով: Դա իսկապես ցույց է տալիս Մխիթարյանի էվոլյուցիան: «Ֆեյենորդի» հետ խաղի ժամանակ կարող էր թվալ, որ դա այլ ֆոտբոլ է, սակայն այս անգամ Միկին կարողացավ գերազանց խաղալ Պրեմիեր լիգայի թիմի դեմ: Ես շատ ուրախ եմ դրա համար: Մենք գիտենք՝ ինչի համար ենք գնել Մխիթարյանին, և սպասում էինք, որ նա հարմարվի այս թիմում, և նա, կարծես, արդեն հարմարվում է»,- ասել է Մուուրինյոն:

Հիշեցնենք՝ Անգլիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Վեսթ Հեմին»: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային երկու փոխանցման հեղինակ: Խաղից հետո անգլիական ակումբի երկրպագուները հենց Մխիթարյանին են ընտրել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը