Աշխարհ

11.12.2016 22:37


Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, Անգլիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆֆոլդում» հյուրընկալեց լոնդոնյան «Տոտենհեմին» և նվազագույն հաշվով հաղթեց:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպման 29-րդ րոպեին դարձավ հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակ:

Հանդիպման 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը աջ եզրից անցում կատարեց, սակայն Դենի Ռոուզը խախտեց կանոնները և հայ ֆուտբոլիստն ընկավ ու վնասվածք ստացավ։ Նրան դաշտից պատգարակով դուրս բերեցին:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ Մխիթարյանը բաց կթողնի հաջորդ խաղը, սակայն վտանգավոր ոչինչ չկա, վիրահատական միջամտության կարիք էլ չկա:

Նա նշել է, որ Մխիթարյանը, հավանաբար, դաշտ կվերադառնա երկու շաբաթից:

«Միկին արժանի է խաղի լավագույն ֆուտբոլիստը ճանաչվելուն»,-ասել է նա։

Նշենք, որ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել հենց Հենրիխ Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում նա ստացել է ձայների 87 տոկոսը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը