Լրահոս

28.12.2009 10:24


Բաց նամակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին

Խնդրում եմ Ձեզ հետ կանչել ՍԴ-ից Ձեր նամակը՝ հայ-թուրքական արձնագրությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշման հարցով, քանի որ  արձանագրությունների հայերեն և անգլերեն  տեքստերի  նույնականությունը ոչ ոքի կողմից մինչև այսօր պաշտոնապես հաստատված չէ, այնինչ «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասում գրվում է.

«Հայերենով և զուգահեռաբար օտար լեզվով ստորագրվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի տեքստերի նույնականությունը նախքան ստորագրումը հաստատում է արտաքին գործերի նախարարությունը»:

Երեք ամսվա ընթացքում՝ սկսած իմ գրավոր դիմումից նախարար Նալբանդյանին (22.09.2009թ.), բազմաթիվ  անգամ անարդյունք խնդրել եմ ԱԳՆ տրամադրել ինձ արձանագրությունների հայերեն և անգլերեն տեքստերի նույնականության մասին փաստաթղթի պատճեն: Բայց այդպիսի փաստաթուղթ չկա: Նույնականությունը չփորձեցին և չկարողացան հատկացնել այն պարզ պատճառով, որ արձանագրությունների հայերեն թարգմանությունը կեղծված էր ԱԳՆ  կողմից (կեղծումների օրինակները հրապարակվել են իմ բաց նամակում ՍԴ-ին): Անգլերեն լեզվով մեկ բառը (ինչպես և այլ լեզուներում) ինչպես կանոն կարող է ունենալ մի քանի նշանակություն, որոնք կարող են զգալի փոխել նախադասության միտքը: Օրինակ respect բառը ավելի շատ է նշանակում «պահպանել», քան «հարգել», ինչը կտրուկ փոխում է արձանագրությունների ամբողջ միտքը:

Դեկլարատիվ հարգել ինչ-որ մեկի տարածքային ամբողջականությունը և պահպանել այն - բոլորովին տարբեր բաներ են: Բայց նույնիսկ «հարգումը երաշխավորելու» բառերը այդքան էլ անվնաս չեն: Իզուր չէ, որ նրանց, իբրև թե, բաց են թողել արձանագրությունների հայերեն առաջին թարգմանության մեջ: «Թուրքիայի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարգումը երաշխավորելու» արտահայտությունը պահանջելու է ՀՀ զինանշանից Արարատի անհապաղ հեռացումը և Սահմանադրության 13-րդ հոդվածի զինանշանի մասին Արարատ լեռը Նոյան տապանի հետ պատկերով փոփոխումը: Ահա թե ինչու, Սահմանադրական դատարանին ուղարկված Ձեր նամակին կցված արդարադատության նախարարության տեղեկանքները, որ արձանագրությունների դրույթները օրենսդրության մեջ փոփոխություն չեն պահանջում' գրված են ոչ թե զինանշանով բլանկի, այլ սովորական թղթի վրա, որոնք չունեն ոչ ելման համարներ, ոչ ստորագրություններ, ոչ կնիքներ, ոչ շտամպներ: Արարատի առաջին «հեռացումը» արդեն կատարել են ֆուտբոլիստների զգեստներից, որոնցից իբրև թե պատահաբար անհետացել է ֆուտբոլի ֆեդերացիայի Էմբլեման Արարատի պատկերով: Քառասունից ավելի տարիներ առաջ նույնպես Թուրքիայի պահանջով փորձ արվեց Հանրապետության հրապարակի ժամացույցի տակի զինանշանից Արարատի պատկերը հանել:

Բարեբախտաբար մեր հայրերը, ի տարբեր մեզ, դա թույլ չտվեցին: ԱԳՆ տեղեկանքը նույնպես գրված է առանց զինանշանի բլանկի վրա, առանց կնիքի և առանց ԱԳՆ ուղեկցող  նամակի, այսինքն' նույնպես պաշտոնական չէ: Տեղեկանքը ստում է, որ արձանագրությունները չեն պարունակում նախապայմաններ և իբև ստորագրված են փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով, ինչը ամրագրված է Սահմանադրության 9-րդ հոդվածով: Ստում է, որովհետև փոխշահավետ հարաբերությունները կարող են հաստատվել միայն փոխշահավետ, այլ ոչ ստորացուցիչ  պայմանագրերով: Ինչպես՞ կարելի է ստորացուցիչ արձանագրությունների ստորագրումը համարել փոխշահավետ հարաբերությունների հաստատում:

Իսկ ֆինանսների նախարարության նամակին կից տեղեկանքները և ուղեկցող նամակը ԱԳՆ-ին գրված են զինանշանով  բլանկների վրա, ունեն ելման համարներ  և ստորագրված են ֆինանսների նախարար Դավթյանի կողմից: Արդարադատության նախարարության և Նալբանդյանի տեղեկանքներին համանման տեղեկանքները դա ներգերատեսչական պրակտիկա է: Այն, որ դուք ուղարկել եք այդպիսի տեղեկանքներ իշխանության մեկ այլ ճյուղին, դա անարգանքի նշան է ՍԴ -ի հանդեպ, ում իրավունքները առանց այդ էլ Սահմանադրության 56, 92, 97, 100 և 102 հոդվածներով  նվազեցված են: Այդ ամենով հանդերձ Սահմանադրության 57-րդ հոդվածը (երկու կեղծիք) de jure չի թույլ չի տալիս Նախագահի պաշտոնանկը: Այսպիսի կեղծված Սահմանադրության համաձայն ՍԴ de jure չի համարվում իշխանության անկախ  մարմին:

Համաձայն միջազգային իրավունքի Սահմանադրությունը, որը չի կարգավորում իշխանության թևերի բաժանումը և հավասարակշռումը, Սահմանադրություն չի համարվում:

 Արդյոք՞ իշխանությունը, որը կաշառքներով գնել է ընտրողներից կառավարման ղեկը (կաշառքների մասին ասել է նույնիսկ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը 04.09.06), և որը ՀՀ Սահմանադրությունը վերածել իրավական զրոյի, ունի իրավունք նվիրել բնիկ հայկական հողերը Եղեռնի կազմակերպիչին, հանդես գալ նախաձեռնող Թուրքիայի սահմանների ճանաչման առումով, որը չունի ճանաչված սահմաններ համարյա բոլոր հարևանների հետ:

Նախորդ իմ երկու դիմումները առանց պատասխանի ամիս ու կես պահել են Ձեր նստավայրում' նրանց ընթացք չտալով մինչև ես կրկին չպահանջեցի պատասխան: Հուսով եմ բաց նամակի հետ դա չի կրկնվի:

Անդրանիկ Բաբահանյան, թոշակառու

Այս խորագրի վերջին նյութերը