Լրահոս

27.01.2010 11:07


Ձնաբուք

Հունվարի 26-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 33-րդ կմ-ում ձնաբքի հետեւանքով արգելափակվել են բազմաթիվ ավտոմեքենաներ, առաջացել են խցանումներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած Լոռու մարզային փրկարարական ջոկատի կողմից ժամը 00.20-ի սահմաններում խցանումից դուրս է բերվել 8 ավտոմեքենա:

Փրկարարների օգնությամբ արգելափակված եւս երեք բեռնատար է դուրս բերվել Շիրակամուտ-Լուսագյուղ ավտոճանապարհից:

Այս խորագրի վերջին նյութերը