Լրահոս

28.12.2009 17:39


Ն. Փաշինյանի նախընտրական շտաբի պետը դժվարացել է ասել, թե ինչով է իրենց օգնել Հմայակ Հովհաննիսյանը

Ն. Փաշինյանի նախընտրական շտաբի պետը դժվարացել է ասել, թե ինչով է իրենց օգնել Հմայակ Հովհաննիսյանը

Այսօր «Հայ ազգային կոնգրեսում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթևոսյանից «7օր»-ը հետաքրքրվել է, թե ինչո՞վ Ն. Փաշինյանին օգնեց թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հմայակ Հովհաննիսյանի նախընտրական քարոզչությունը, և ինչո՞վ է օգնում հանուն Փաշինյանի ընտրապայքարից դուրս գալու նրա քայլը։

-Ես չեմ կարող հիմա գնահատել, թե ինչո՞վ օգնեց, բայց, համենայնդեպս, նրա քայլը կարելի է գնահատել որպես սկզբունքային քաղաքական վարքագծի դրսևորում։ Եվ եթե նույն կերպ մտածեին ու վարվեին նաև մյուս թեկնածուները, դա ընդհանրապես կլիներ հասարակության արդարացի վերաբերմունք այս գործընթացի նկատմամբ։ Մինչդեռ մյուսի պարագայում մենք ունենք միանգամայն հակառակ պատկերը,- պատասխանել է Դ. Մաթևոսյանը՝ հունվարի 10-ին կայանալիք ընտրություններում Ն. Փաշինյանի հաղթանակի հնարավորություններն այս պահին գնահատելով հրաշալի ու հաղթողական.

-Եթե քարոզչական նյութերի ազդեցությունը չեզոքացնի կեղծիքի մեքենայի ազդեցությունը, ուրեմն արդյունքները միանշանակ կլինեն հաղթողական։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը