Աշխարհ

20.12.2016 10:55


Ոստիկանություն. «Բեռնատարը միտումնավոր է մխրճվել մարդկանց ամբոխի մեջ»

Ոստիկանություն. «Բեռնատարը միտումնավոր է մխրճվել մարդկանց ամբոխի մեջ»

Բեռլինի ոստիկանությունը կարծում է, որ քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում բեռնատարի մխրճվելն ամբոխի մեջ միտումնավոր է տեղի ունեցել։ Այս մասին իրավապահ մարմինները հայտարարել են թվիթթերյան միկրոբլոգում։

«Մեր հետաքննիչները ենթադրում են, որ բեռնատարը միտումնավոր է մխրճվել մարդկանց ամբոխի մեջ՝ հավաքված «Բրայթշայդպլաց» սուրբծննդյան տոնավաճառում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կատարվածի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12–ի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը