Աշխարհ

20.12.2016 15:36


Գերմանական քաղաքի կենտրոնում տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ

Գերմանական քաղաքի կենտրոնում տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ

Գերմանական Վիսբադեն քաղաքի կենտրոնում անծանոթ տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ։ Կատարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 2–ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «rg.ru»–ն՝ «Sputnik»–ին հղումով։

Հրաձիգին հաջողվել է փախչել։ Ներկայումս նրան որոնում է ոստիկանությունը։ Որոնողական աշխատանքներին նաև ուղղաթիռներ են ներգրավվել։

Դեռևս հայտնի չէ՝ կատարվածն ահաբեկչությո՞ւն է, թե ոչ։

Հիշեցնենք՝ նախօրեին Բեռլինում բեռնատար մեքենան մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառում հավաքված մարդկանց մեջ: Զոհվել էր 12 մարդ, ավելի քան 50-ը՝ տուժել։ Ավելի ուշ պարզվել էր, որ կատարվածը միտումնավոր է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը