Աշխարհ

20.12.2016 17:15


«Die Welt». բեռլինյան ահաբեկիչը դեռ ազատության մեջ է ու զինված

«Die Welt». բեռլինյան ահաբեկիչը դեռ ազատության մեջ է ու զինված

Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչություն իրականացրած վարորդը դեռ ազատության մեջ է ու զինված։ Այս մասին հայտնում է «Die Welt»–ը՝ Գերմանիայի իրավապահ մարմիններինում իր աղբյուրին հղումով։

Նշվում է, որ ավելի վաղ ձերբակալված պակիստանցին չի մեղսակցել ահաբեկչությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմանական ոստիկանությունը հաստատել է վարորդի ինքնությունը, որը բեռնատարով մխրճվել էր ամբոխի մեջ՝ դառնալով 12 մարդու մահվան պատճառ։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ կատարվածն ահաբեկչություն է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը