Լրահոս

29.12.2009 11:11


ՕԵԿ–ականները Նոր տարին դիմավորում են ողջ թիմով

ՕԵԿ–ականները Նոր տարին դիմավորում են ողջ թիմով

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը  «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է նա շնորհավորում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի Ամանորը՝ ասել է, թե ՕԵԿ-ը ամանորյա հատուկ ավանդույթ ունի։

-«Օրինաց երկիր» կուսակցությունը 12 տարի շարունակ Նոր տարին տոնում է 31-ի գիշերը՝ ամբողջ թիմով։ 12 տարի այդ տրադիցիան է, այս տարի նույնպես կլինի։ 31-ի գիշերը մենք ողջ թիմով հավաքվում ենք և լուսաբացին գնում տուն։ Այդպես ենք շնորհավորում միմյանց,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը