Լրահոս

29.12.2009 11:56


Ստեփան Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի Ամանորն ինտերնետով է շնորհավորում

Ստեփան Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի Ամանորն ինտերնետով է շնորհավորում

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ ինքը որքան էլ հեռու է խոհանոցային գործերից, սիրում է իր ձեռքով Նոր տարվա սեղանի համար մի բացառիկ բան պատրաստել։

-Ես Նոր տարին աշխատում եմ ամեն գնով լինել ծնողներիս հետ և նախընտրելի է՝ հայրական տանը, ոչ թե այն տանը, որտեղ ես եմ ապրում ընտանիքով։ Լայն շրջանակներում Նոր տարվա այցելությունները չեմ սիրում, բայց հաճույքով այցելում եմ հարազատներիս, քույրերիս ու ընկերներիս-ասել է նա։

Այն հարցին, թե այդ օրերին այցելո՞ւմ է արդյոք «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, Ստեփան Սաֆարյանը պատասխանել է՝ ոչ։

-Նրանց ընտանիքում էլ կա նույնպիսի տրադիցիա, ինչպիսին մեր ընտանիքում է՝ բոլոր 4 եղբայրներով ու քույրով իրենց տատիկի, հայրիկի ու մայրիկի հետ միասին են տոնում Ամանորը։ Նրան շնորհավորում ենք հիմնականում ինտերնետով կամ բացիկներով,-հավելել է նա։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը