Աշխարհ

26.12.2016 14:55


Սև ծովի հատակին գտնվել են Տու–154–ի ենթադրյալ բեկորները

Սև ծովի հատակին գտնվել են Տու–154–ի ենթադրյալ բեկորները

ՌԴ ԱԻՆ–ի որոնողական խումբը Սև ծովի հատակին գտել է Տու–154–ի ենթադրյալ բեկորները։ Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ արտակարգ ծառայություններում իր աղբյուրին հղումով։

«ԱԻՆ–ի ջրասուզակների խումբը Սև ծովի հատակին՝ ափից 1 մղոն հեռավորությամբ՝ 400 մ երկայնքով և 25 մ խորության շերտում, բեկորներ է հայտնաբերել»,–ասել է գործակալության աղբյուրը։

Հստակեցվում է, որ դրանց մի մասն արդեն մակերես է հանվել։

Հիշեցնենք՝ որոնողական աշխատանքներին մասնակցում է 3.5 հազ մարդ։ ՌԴ ԱԻՆ–ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը հայտնել է, որ օդանավի ինքնագրերը դեռևս չեն գտնվել։ Ավելի վաղ ՌԴ Ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը հայտարարել էր, որ սև արկղերը գտնվում են օդանավի ողնուցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը