Լրահոս

29.12.2009 16:02


ՀՀ բնապահպանության նախարարության մամլո խոսնակը հերքել է նախապես ասածը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ձերբակալվել է Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը։ Նա չի արձանագրել մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ և կազմվող ակտի գումարի չափը մինչև 10 մլն դրամ նվազեցնելու համար պահանջել է 5 մլն դրամ կաշառք:

«7օր»-ը նախնական տեղեկություն ուներ, որ ձերբակալվել է Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը։ Բնապահպանության նախարարության մամլո քարտուղար  Հասմիկ Մկրտչյանը «7օր»-ի հետ զրույցում ասել էր, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ 

Այն բանից հետո, երբ նշված լուրը տեղադրվել էր կայքում Հասմիկ Մկրտչյանը զանգահարել էր խմբագրություն և պնդել, որ նման բան չի ասել, և որ Բնապահպանության փոխնախարարը ձերբակալված չէ և այս պահին աշխատավայրում է։ Վերջինիս «7օր»–ը տեղեկացրել է, որ զրույցը ձայնագրված է, և պահպանվում է խմբագրությունում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը