Լրահոս

08.11.2010 09:35


Երևանում ձերբակալվել է իտալական կազմակերպված հանցավոր խմբի անդամը

Նոյեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Մարզահամերգային համալիրի մոտից բերման ենթարկեցին Իսպանիայի թագավորության քաղաքացի, իտալական կազմակերպված հանցավոր խմբի անդամ Խոսե Սանչեսին:

Իտալիայի Հանրապետության ոստիկանության գործընկերներից ստացված տեղեկատվության համաձայն' Սանչեսը նախորդ օրը Մոսկվայի չվերթով Իսպանիայից ժամանել էր Երևան, որտեղ օտարերկրյա մի քաղաքացուց պետք է ձեռք բերեր թմրամիջոց և մաքսանենգ ճանապարհով տեղափոխեր Իսպանիա:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Խոսե Սանչեսի ճամպրուկի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է մոտ մեկ կիլոգրամ սպիտակ գույնի, մետամֆիտամին տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, որն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական գլխավոր վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը