Լրահոս

08.11.2010 13:28


Ադրբեջանի ընտրությունները պե՞տք է համեմատել Արցախի իշխանությունների ձևավորման գործընթացի հետ

Ադրբեջանի ընտրությունները պե՞տք է համեմատել Արցախի իշխանությունների ձևավորման գործընթացի հետ

Անդրադառնալով նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ասել է, որ իրենց ունեցած տեղեկություններով դրանք անցել են լուրջ խախտումներով։ Հայտնի են երկու դիտորդական առաքելությունների պաշտոնական տեսակետներ՝ թրքալեզու երկրների կոնֆերանսի պատվիրակության և ԱՊՀ երկրների դիտորդական առաքելության։

Այս կապակցությամբ Հ. Կարապետյանն ասել է՝  աղվեսն իր պոչին է վկա բերում, նշելով, որ թրքալեզու կոնֆերանսի միջազգային դիտորդները, բնականաբար, պետք է գովեին Ադրբեջանի ընտրությունները։

-Ընտրությունները տարբեր ընտրատարածքներում դադարեցվել են կես ժամով, մեկ ժամով, ընդդիմադիր գործիչների դիտորդներին ոստիկանությունը տարել է, կալանավորել է, հետո բաց է թողել և այլն,- ընդգծել է Հ. Կարապետյանը և հավելել, որ այս ամենը մեզ համար, իհարկե, անծանոթ թեմաներ չեն, սակայն շատ ավելի գերազանցող ու աղաղակող են, քան մեզ մոտ՝ հաշվի առնելով նաև միայն այն փաստը, որ Ադրբեջանում ընտրություններն անց են կացվում 100% մեծամասնական ընտրակարգով։

Նրա խոսքերով՝ անգամ ընդդիմադիր գործիչների ցանկերում, ովքեր հավանաբար անցել են խորհրդարան, արտահայտված ընդդիմադիր գործիչներ չկան։

Հրայր Կարապետյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ մեր գնահատականներում պետք է համեմատվել Արցախի իշխանությունների ձևավորման գործընթացի հետ, և շեշտել է, որ վերջիններիս ձևավորումը հարյուրապատիկ անգամ ավելի ժողովրդավարական է Ադրբեջանի ընտրությունների հետ համեմատած։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը