Աշխարհ

11.01.2017 10:30


Հրաժեշտի երեկոյի ընթացքում Օբամայի կրտսեր դուստրը հոր կողքին չի եղել (ֆոտոշարք)

Հրաժեշտի երեկոյի ընթացքում Օբամայի կրտսեր դուստրը հոր կողքին չի եղել (ֆոտոշարք)

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի ելույթի ընթացքում շնորհակալությունը հայտնել կնոջը՝ երկրի առաջին տիկին Միշել Օբամային՝ չկարողանալով զսպել արցունքները. այս մասին հայտնում է «The Daily Mail»—ը։

«Միշելը օրինակ է ծառայել երկրի համար և այս ամբողջ 25 տարվա ընթացքում եղել է ոչ միայն իմ կինն ու երեխաների մայրը, այլ նաև իմ լավագույն ընկերը։ Միշելն իր վրա է վերցրել այն դերը, որը պարտավոր չէր, և կատարել այն յուրովի, մեծ հաստատակամությամբ և հումորով»,–նշել է Օբաման։

Միշել Օբաման, ժպտալով, փորձել է թաքցնել արցունքները, սակայն նրա կողքին նստած դուստրը՝ Մալիան, արտասվել է։

Բարաք Օբամայի համար այդ շատ կարևոր և հիշարժան օրը նրա կողքին չի եղել կրտսեր դուստրը՝ Սաշան։

Սպիտակ տան հաղորդմամբ՝ նա ներկա չի գտնվել արարողությանը, քանզի պարապելիս է եղել հաջորդ օրը կայանալիք քննության համար։

Ինչպես արդեն հայտնել էինք, եզրափակիչ ելույթը տեղի է ունեցել Չիկագոյում, որտեղ նրա ու Միշելի համար ամեն ինչ սկսվել է։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը