Լրահոս

08.01.2010 15:54


Ա. Մանուկյան. «Բարոյական հաղթանակն այլևս անբարոյականություն է»

Ա. Մանուկյան. «Բարոյական հաղթանակն այլևս անբարոյականություն է»

Քիչ առաջ մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը՝ ի պաշտպանություն Երևանի թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի: Հանրահավաքի բացման խոսքով հանդես եկավ ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը։

-Բարոյական հաղթանակն այլևս անբարոյականություն է։ Մենք այլևս բարոյական հաղթանակներով չենք սնվելու,-հայտարարեց նա։

Մանուկյանը կոչ արեց բոլոր հավաքվածներին վաղը աջակցել «Լյուդմիլա Սարգսյանի ՍԴՀԿ համագումարին»։

Անդրադառնալով թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ընտրություններին՝ Ա. Մանուկյանն ասել է. «Հանկարծ չմտածեք, որ մենք պատգամավորի տեղի համար ենք պայքարում։ Նիկոլը բոլորի հերն անիծելու է։ Նիկոլի հաղթանակը բոլորիս հաղթանակն է լինելու»։

Այս խորագրի վերջին նյութերը