Լրահոս

09.11.2010 12:10


ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ. «Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»

ԱՄՆ Պետքարտուղարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին, անդրադառնալով Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, որ  դրանք չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: «ճիշտ է ընտրություններն անցել են խաղաղ պայմաններում, սակայն մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այն գնահատականը, որ Ադրբեջանում ընտրությունների կազմակերպումը ընդհանուր առմամբ բավարար չէ երկրում ժողովրդավարության զարգացման հարցում էական առաջընթաց արձանագրելու համար», -ասել է է Քրոուլին:

 

Այս խորագրի վերջին նյութերը