Լրահոս

24.01.2017 15:52


Արմեն Գրիգորյան. «ՀՀԿ-ն խնդիր կունենա ձայներ հավաքելու հետ» (տեսանյութ)

Արմեն Գրիգորյան. «ՀՀԿ-ն խնդիր կունենա ձայներ հավաքելու հետ» (տեսանյութ)

Zham.am «Ամբիոն» հաղորդման հյուրն է քաղաքագետ¸ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Փորձագետը ներկայացրեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության գործունեությունը՝ ընդգծելով¸ որ այն փորձ է կատարելու ԱԺ ընտրություններին ընդառաջ հավաքագրել 4 000 դիտորդ՝ ընտրությունների թափանցիկությունը վերահսկելու նպատակով: Գրիգորյանը նշեց¸ որ այս պահին իրենք ունեն 1000-ից ավելի պատրաստված անձ¸ ովքեր ընտրությունների օրը կաշախատեն:

Նա նաև ընդգծեց¸ որ Սփյուռքից մեծ աջակցություն է լինելու դիտորդական առաքելություն իրականացնելու գործում. նա սպասում է մոտավորապես 500 դիտորդ Սփյուռքից¸ որոնց թվում կլինեն Սերժ Թանկյանը¸ Ատոմ Էգոյանը և այլ հայտնի սփյուռքահայեր:

Քաղաքագետը խոսեց նաև քաղաքական իրավիճակի մասին՝ ընդգծելով¸ որ բոլոր հարցումները ցույց են տալիս¸ որ մոտավորապես ընտրողների 80 տոկոսը իր ձայնը չի տա իշխող Հանրապետական կուսակցությանը: Եվ այս իրավիճակում կարևոր է լինելու այն¸ թե ինչպես իրենց կդրսևորեն ընդդիմադիր քաղաքական ուժերը նախընտրական պայքարում:

Մանրամասները՝ Zham.am-ի տեսանյությում։

Այս խորագրի վերջին նյութերը