Լրահոս

09.01.2010 17:50


ՀԱԿ–ի մոտեցումները լրջորեն, եթե ոչ տրամագծորեն տարբերվում են ՍԴՀԿ–ի մոտեցումներից

-Կոնգրեսի ղեկավարների խնդիրն է, թե իրենք ում են ուզում տեսնել իրենց քաղխորհրդում,- այսօր «7օր»-ին ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով իրենց շարքերից հեռացված ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին ՀԱԿ անդամների և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությանը։ Հիշեցնենք, որ վերջինները ներկա են գտնվել Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ համագումարին։

-Մենք մասնակցում ենք համաժողովրդական շարժմանը, ոչ թե անձերի հետ ենք համագործակցում։ Համագործակցում ենք ժողովրդի հետ,-նշել է Վ. Շիրխանյանը՝ հավելելով, որ իրենց նպատակը Հայաստանում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ծրագրային դրույթների իրականացումն է, և այդ ուղղությամբ իրենք համագործակցելու ենք բոլոր այն ուժերի հետ, ովքեր կաշխատեն իրենց հետ։

«Սակայն փաստորեն ստացվում է, որ ՀԱԿ-ը Ձեր հետ չի աշխատում, և մեխանիկորեն ստացվում է, որ Դուք ՀԱԿ-ի հետ չեք համագործակցելու»,- «7օր»-ի այս հարցին ի պատասխան՝ Վ. Շիրխանյանն ասել է.

-Մինչև այսօր եղան բազմաթիվ ապացույցներ, որ ՀԱԿ-ի տեսակետները, կապված հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակների, առաջարկների հետ, լրջորեն, եթե ոչ տրամագծորեն տարբերվում են մեր մոտեցումներից, և այդ դաշտում մենք իհարկե չենք համաձայնվել ՀԱԿ-ի պաշտոնական այն տեսակետների հետ, որոնք հայտարարվել են մամուլում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը