Լրահոս

09.01.2010 18:23


Վահան Շիրխանյան. «Ստեղծվել է նոր կուսակցություն, որը ոչ մի կապ չունի Հնչակյան կուսակցության հետ»

Վահան Շիրխանյան. «Ստեղծվել է նոր կուսակցություն, որը ոչ մի կապ չունի Հնչակյան կուսակցության հետ»

Անդրադառնալով Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 7-րդ համագումարին՝ Գևորգ Պերկուպերկյանի ղեկավարած ՍԴՀԿ-ի անդամ Վահան Շիրխանյանը «7օր»-ին ասել է, որ եթե այդ համագումարում բանաձևեր են ընդունվել, ապա ստեղծվել է նոր կուսակցություն.

-Այն ոչ մի կապ չունի Հնչակյան կուսակցության հետ, որովհետև ընդամենը համագումար անցկացնելու նախաձեռնող խումբ է եղել. մարդիկ, ովքեր  նախկինում ընտրված չեն եղել որևէ ընտրական մարմնի, ՍԴՀԿ համագումարի կողմից, նախաձեռնել են նոր համագումար անցկացնել և կուսակցություն ստեղծել։ Նրանք չե՛ն կարող կապ ունենալ Հնչակյանի հետ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը