Լրահոս

10.01.2010 11:42


Վստահված անձ. «Հանձնաժողովի նախագահին մի հատ բարև, մի հատ պաչիկ»

Վստահված անձ. «Հանձնաժողովի նախագահին մի հատ բարև, մի հատ պաչիկ»

Երևանի Չեխովի անվան միջնակարգ դպրոցում  տեղակայված Կենտրոն համայնքի 10/31 ընտրական տեղամասում Դավիթ Հակոբյանի վստահված անձ Արթուր Հարությունյանը «7օր»-ին ասել է, որ մինչև այս ժամը հիմնականում գալիս են այն քաղաքացիները ովքեր ծանոթ են հանձնաժողովի նախագահին։ «Գալիս են, մի հատ բարև հանձնաժողովի նախագահին, մի հատ պաչիկ, խոզի գրիպից էլ չեն վախենում, նոր հետո գնում ներկայացնում են անձնագիրը։ Այստեղից ենթադրում եմ, որ հիմնականում գալիս են արդեն պարզ է, թե ում կողմնակիցներն ու ընտրողները։ Այսինքն՝ Արա Սիմոնյանի ծանոթները»,-ասել է Դավիթ Հակոբյանի վստահված անձը։ Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հրաժարվել է պատասխանել «7 օր»-ի հարցերին՝ առաջարկելով զրուցել իր տեղակալի հետ։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սիրանուշ Աբաջանը, ով ներկայացնում է «Օրինաց Երկիրը»-ը,  նշել է, որ ժամը 11.40-ի դրությամբ ոչ մի խախտում չի արձանագրվել, դիտորդները, վստահված անձինք բոլորը ներկա  են ընտրատեղամասում։ Տվյալ պահի դրությամբ 1935 ընտրոներից, ընտրություններին մասնակցել է 69 հոգի։ «Ակտիվությունը դեռ չի երևում, որովհետև դեռ վաղ է, մի քիչ էլ ցուրտ է։ Երևի մեկ ժամ հետո ընտրողների ակտիվությունը կավելանա »,-ասել է 10/31 ընտրական տեղամասի նախագահի տեղակալը։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը